Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ծրագիր` ընդդեմ դեղերի ստվերային շրջանառության

Ծրագիր` ընդդեմ դեղերի ստվերային շրջանառության

«Դեղերի ոլորտն առողջապահության համակարգում կարևորագույն նշանակություն ունի և մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ հանրապետության Նախագահը  1,5 տարի առաջ հանձնարարեց մանրամասն վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալ դրանց։

 

Այդ ժամանակահատվածում այս ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի  նախագիծն այսօր ՀՀ կառավարության հաստատման փուլում է։ Մանրամասն քննարկումների արդյունքում դրանում ամրագրված դրույթներով արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` որակյալ և անվտանգ դեղերով բնակչության ապահովում, դրանց ֆիզիկական և տնտեսական մատչելիություն, ապահովման սոցիալական արդարության սկզբունքներ, դեղերի տեղական արտադրության խթանում։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին» և գործող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով»,-մինչ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգին անցնելն ասաց Դերենիկ Դումանյանը։ 

 

Այս ընթացքում պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։ Լուրջ ձեռբերումներ են արձանագրվել պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացում։ Դեղագործական ոլորտում ևս դրական արդյունքներ կան։ Դեղ արտադրող հայկական կազմակերպություններից մեկն անցած տարի արտադրության բարձր որակ ապահովող պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրի արժանացավ, իսկ երկրորդ կենտրոնն արդեն նման հայտ է ներկայացրել։ Ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաև դեղերի շրջանառության ոլորտում: 

 

Այս ոլորտում նախարարությունը հաջողությամբ համագործակցում է ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միության հետ։ Նախորդ կոլեգիաներից մեկում հավանության արժանացավ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի կողմից ներկայացված Հայաստանի դեղագործական ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագիծը։ Այս անգամ կոլեգիայի քննարկմանը ներկայացվեցին դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթները։

 

ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը նախ նշեց, որ ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում դեղի շուկայում առավել բարվոք վիճակ է թե՛ կեղծ դեղերի առկայության, թե՛ վերահսկողության առումով։ Եվ նման ծրագիր մշակելու շարժառիթը ոլորտի կարևորությունն ընդգծելն ու աշխարհում կենսաահաբեկչության վտանգի պայմաններում դեղի շրջանառության բոլոր օղակներում առավել քաղաքակիրթ կանոնների սահմանումն է։   

 

Բանախոսն ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակը դեղերի ստվերային շրջանառության նվազեցումն է, որն էլ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մակարդակի իջեցմանը: 

 

Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն անդրադարձան դեղի շրջանառության բոլոր օղակներին։ Ընդգծվեց, որ նոր օրենքի պահանջով կլիցենզավորվեն նաև դեղերի մեծածախ առևտրով զբաղվողները, որով կլրացվի այդ ողջ շղթայի նկատմամբ պարտադիր պահանջ, պայմանների կիրառումը։ Կարևորվեց նաև բժիշկ-դեղատուն փոխհարաբերություններում ստվերային երևույթների բացառման մեխանիզմների ստեղծումը։ Դերենիկ Դումանյանն այս առումով  ներկաների ուշադրությունը հրավիրեց դեղատների վարկանիշավորման գաղափարի վրա` ընդգծելով, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ դեղատների առավել թափանցիկ գործունեության համար։ Նախարարը ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միությանն առաջարկեց համագործակցել նաև այդ նպատակով չափորոշիչներ մշակելու գործում։

 

Կոլեգիան հավանություն տվեց դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթներին։ Դերենիկ Դումանյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ընդգրկվել ներկայացված ծրագրի լրամշակման և կոնկրետ մեխանիզմների մշակման գործում։  

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ